Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ-ում վթարված ինքնաթիռում գտնվող հայ կինը երեխաներին այցելելուց հետո վերադառնում էր Օրսկ

ՌԴ-ում վթարված ինքնաթիռում գտնվող հայ կինը երեխաներին այցելելուց հետո 
վերադառնում էր Օրսկ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո կործանված Ան-148 մարդատար օդանավում գտնվող հայ ուղևոր՝ 47-ամյա Վարսիկ Սևոյանը Սանկտ Պետերբուրգից վերադառնում էր հարազատ Օրսկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով MK.ru-ն, այս մասին պատմել է նրա որդին՝ Արամը:

Կինը շուրջ մեկ ամիս հյուրընկալվել էր որդու՝ 24-ամյա Արամի մոտ Կրասնոդարում, այնուհետև նրա հետ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ այցելելու 22-ամյա դստերը:

«Մենք թռել ենք գրեթե միաժամանակ: Սկզբում նա՝ Օրսկ, իսկ իմ ինքնաթիռը դեպի Կրասնոդար թռավ ավելի ուշ: Ես հասա տեղ, իսկ նա՝ ոչ: Հայրս պետք է դիմավորեր նրան Օրսկում: Սակայն ողբերգության մասին մենք իմացանք ոչ թե նրանից, այլ լուրերից»,- պատմել է Արամը:

Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։ Օդանավում գտնվել է 71 մարդ, որոնցից 65-ը՝ ուղևորներ: Ինքնաթիռի երկրորդ օդաչուն ևս հայ է եղել՝ Սերգեյ Գամբորյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am