Հրդեհ Սարի թաղում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
21:37, 9 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 9-ին, ժամը 19:50-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի թաղի 8-րդ փողոցի տներից մեկի տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում