1000х90.jpg (78 KB)

Հրդեհ Սարի թաղում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Armenpress 21:37, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 9-ին, ժամը 19:50-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի թաղի 8-րդ փողոցի տներից մեկի տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am