Լոնդոնում բացվել Է խոլորձի փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում բացվել Է խոլորձի փառատոնը, որը թվով 23-րդն Է: Գունեղ միջոցառումն ամեն տարի անցկացվում Է Ուելսի արքայադստեր վերնասրահում, որտեղ աճեցվում են մոտավորապես 1500 տեսակի «արքայական ծաղիկներ»: Սակայն փառատոնի ժամանակ բույսերի թիվը, որոնք կարող են տեսնել այցելուները, բազմակի ավելանում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս տարի փառատոնին կցուցադրվի 6950 խոլորձ: Նման հսկայական ցուցադրանքի ձեւավորմանը մասնակցել են 66 կամավորներ: Բույսերի մեծ մասը բերել են Թաիլանդից. հենց այս երկրի բուսական աշխարհն Է դարձել փառատոնի գլխավոր թեման: Բացի խոլորձների հազվագյուտ տեսակների ցուցադրումից, պլանավորված են տայվանական մշակույթին ու խոհանոցին նվիրված միջոցառումներ: Իսկ ֆլորիստները հանրության աչքի առջեւ կանցկացնեն վարպետության դասեր եւ ծաղկային շոուներ՝ ստեղծելով ծաղիկներից կազմված կոմպոզիցիաներ: Ցուցադրանքն այցելուների համար բաց Է փետրվարի 10-ից մինչեւ մարտի 11-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում