Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
09:49, 8 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում