Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էկվադորի իշխանությունները կշարունակեն պաշտպանել Ասանժին

Էկվադորի իշխանությունները կշարունակեն պաշտպանել Ասանժին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորը կշարունակի պաշտպանություն տրամադրել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին: Փետրվարի 6-ին այս մասին հայտնել Է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արտաքին գործերի եւ միգրացիայի նախարարությունը հայտնում Է, որ Էկվադորի կառավարությունը կշարունակի միջազգային պաշտպանություն տրամադրել քաղաքացի Ջուլիան Ասանժին այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիք գոյություն կունենա նրա կյանքի համար»,- նշված Է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը զետեղված Է նրա պաշտոնական կայքում:

Փետրվարի 6-ին Լոնդոնի դատարանը հիմքեր չի գտել բավարարելու Ասանժի կալանագրի վերացման պահանջը: Այդ վճիռը հիմնավորվել Է նրանով, որ WikiLeaks-ի հիմնադիրը խախտել Է գործող դատական ընթացակարգը՝ չներկայանալով լսումներին: Դատարանը սույն հարցի քննարկմանը կվերադառնա փետրվարի 13-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am