Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Արմեն Սարգսյանը Ալեն Դանքնի հետ քննարկել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը


ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։ 

Կողմերը նաև անդրադարձ կատարեցին երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, կարևորելով նշված բնագավառում համատեղ նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում գործրարար միջավայրի հետագա բարելավմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ