Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում աղջիկներին ամենից շատ Նարե, տղաներին Դավիթ են անվանակոչել

Հայաստանում աղջիկներին ամենից շատ Նարե, տղաներին Դավիթ են անվանակոչել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականին նորածին աղջիկներին ամենից շատ ավանակոչել են Նարե, տղաներին` Դավիթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Նախորդ տարի ծնված 17 հազար 950 աղջիկներից 712-ին տվել են Նարե անունը, 677-ին` Մարիա, 586-ին` Մարի, 541-ին` Մանե, 456-ին` Անի: 19 հազար 749 տղաներից Դավիթ անունով են կնքել 1448-ին, Նարեկ` 1057-ին, Տիգրան` 617-ին, Հայկ` 570-ին, Ալեքս` 517-ին:

Աղջիկների անունների տասնյակում են Մարիամ, Անահիտ, Անգելինա, Միլենա, Էլեն, տղաների` Մարկ, Գոռ, Արթուր, Արամ, Սամվել անունները: Տղաներից 145-ին կնքել են Մոնթե անունով:

2017 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում ծնվածների թիվը 37 հազար 699 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]