Թայվանի օդուժի սանիտարական ուղղաթիռն ընկել Է ծովը. Sina
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանի ռազմաօդային ուժերի UH-60M Black Hawk սանիտարական ուղղաթիռը ծովն Է ընկել Լանյույ կղզու շրջանում տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես փետրվարի 6-ին հայտնել Է Sina լրատվական պորտալը, օդանավում եղած վեց ուղեւորներն ու անձնակազմի անդամներն անհետ կորել են: Պորտալի տվյալներով՝ ուղղաթիռը կղզուց մեկնել Էր տեղական ժամանակով ժամը 00:38-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 5-ի ժամը 20:38-ին):
Դրանում եղել են անձնակազմի երեք անդամները, բժիշկ, պացիենտ եւ նրա ընտանիքի անդամը: Երբ ուղղաթիռը կղզուց հեռացել Է 100 մետր, նրա նավիգացիոն լույսերը մարել են, նրա հետ կապը կորել Է: Տեղի իշխանություններն արդեն որոնողա-փրկարարական գործողությանը ներգրավել են արտակարգ ծառայություններին, ձկնորսանավեր եւ ռազմական ավիացիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում