Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Անհայտ անձը հրաձգություն Է սարքել Իրանի նախագահի վարչակազմի շենքի մոտ. Fars

Անհայտ անձը հրաձգություն Է սարքել Իրանի նախագահի վարչակազմի շենքի մոտ. Fars

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձը չպարզված մի տղամարդ հրաձգություն Է սարքել Թեհրանում Իրանի նախագահի վարչակազմի շենքի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին հայտնել Է Fars գործակալությունը:

«Այժմ մենք փորձում ենք նույնականացնել հարձակվողի անձը եւ պարզել նրա արարքի դրդապատճառները»,-գործակալությանը պատմել Է Իրանի մայրաքաղաքի փոխքաղաքապետ Մոհսեն Համեդանին:

Ճշտված տվյալների համաձայն, անհայտ անձը կրակ Է բացել Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի շենքի մուտքի մոտ: Պահպանության ծառայությունը վնասազերծել Է չարագործին եւ հանձնել ոստիկանությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am