Բախը բացեց Զինադադարի պատը Հարավային Կորեայի Փյոնչհանի Օլիմպիական ավանում
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը բացել Է Զինադադարի պատը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքի Օլիմպիական ավանում, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում են ձմեռային Խաղերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երեք մետր բարձրությամբ եւ վեցուկես մետր երկարությամբ բետոնե պատը խորհրդանշում Է խաղաղություն, պատերազմների դադարեցում, ինչն Օլիմպիական խաղերի հնագույն ավանդույթներից մեկն Է:
Մրցումների ժամանակ, որոնք կտեւեն մինչեւ փետրվարի 25-ը, օլիմպիական ավանում բնակվող մարզիկները կկարողանան Պատին թողնել իրենց ուղերձներն աշխարհին:
Այս պատմությանը խորհրդանշականություն Է հավելում այն հանգամանքը, որ առաջիկա Օլիմպիական խաղերում հանդես կգան ատլետներ ԿԺԴՀ-ից:
2018-ի Խաղերի Զինադադարի պատի հեղինակը տեղացի դիզայներ Լի Չժե Սոկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում