Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Տարբեր ինտեգրացիոն գործընթացներին անդամակցելով` կարելի է վստահորեն առաջ շարժվել. Սերժ Սարգսյան

Տարբեր ինտեգրացիոն գործընթացներին անդամակցելով` կարելի է վստահորեն առաջ 
շարժվել. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր ինտեգրացիոն գործընթացներին անդամակցելով` կարելի է վստահորեն առաջ շարժվել: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք 2009-2010 թվականից ենք բանակցում ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Այդ ժամանակաշրջանը համընկավ Եվրասիական տնտեսական միության հետ մեր բանակցություններին: Եվ ԵԱՏՄ-ի պատասխանատուները, և ԵՄ-ի պատասխանատուները շատ հստակ գիտեին, որ երկու ինտեգրացիոն միավորումների հետ էլ ընթանում է բանակցային գործընթաց: Սկզբնական փուլում և մեկը, և մյուսը ողջունում էին մեր մոտեցումը: Եկավ մի ժամանակահատված, երբ ԵՄ-ի մեր գործընկերները համարեցին, որ անհնար է համատեղել այդ երկու ինտեգրացիոն միավորումներում մասնակցությունը: Մենք ստիպված եղանք որոշում կայացնել անդամակցելու ԵԱՏՄ-ին, որովհետև Հայաստանի տնտեսությունը հազարավոր թելերով կապված է ԵԱՏՄ տնտեսություններին, մենք ունենք բազմադարյա հարաբերությունների պատմություն, բարեկամություն, ՀՀ-ի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը` մինչև 80 տոկոսը, կողմնակից էր ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտ համագործակցելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, ի պատիվ ԵՄ-ի պաշտոնյաների, ժամանակը փոփոխություններ մտցրեց մտածելակերպում, և արդեն Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովում որոշում կայացվեց տարբերակված մոտեցման, որոշում կայացվեց, որ իրոք հնարավոր է համատեղել տարբեր ինտեգրացիոն կառույցներում մասնակցությունը:

«Մենք սկսեցինք ինտենսիվ բանակցություններ և, ինչպես տեսնում եք, մենք եկանք ճիշտ հանգրվանի: Նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրեցինք համաձայնագիր: Իմ կարծիքով, այս համատեղելու նախապայմանը շատ պարզ մի բան է, պետք է անկեղծ լինել գործընկերների հետ և չթաքցնել բանակցությունների ընթացքը, պարտավորությունները: Եթե մի ինտեգրացիոն գործընթացներում ձեր պարտավորությունները չեն հակասում մեկ այլ փաստաթղթով ստանձնած պարտավորություններին, ապա ինչու չի կարելի համագործակցել: Ես կարծում եմ մենք այդ փորձը ունենք, ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ լինելով, համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ»,-ավելացրեց Սերժ Սարգսյանը:

Նախագահի կարծիքով, ապագայում սերտորեն համագործակցություն է լինելու ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև: Ըստ նրա` ապագան այդ համագործակցությանն է: Այն խնդիրները, որոնք այսօր կան և կարող են առաջանալ նաև վաղը, նախագահի կարծիքով, զարգացմանը չեն օժանդակում, դրանք մեծ ռեսուրսներ են խլում, իսկ այդ ռեսուրսներսը կարելի է օգտագործել մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am