Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆրանսիացիների մեծամասնությունը ռադիոն Է ընտրում որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր

Ֆրանսիացիների մեծամասնությունը ռադիոն Է ընտրում որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր
 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացիների մեծամասնությունն առաջվա պես ռադիոն Է ընտրում որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որը Kantar Sofres սոցիոլոգիական ծառայությունն անցկացրել Է La Croix թերթի համար: Հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, նրանց թիվը, ովքեր լուրերին տեղեկանում են ռադիոյով, անցած տարվա ընթացքում ավելացել Է 4 տոկոսով եւ ներկայում կազմում Է 56 տոկոս: Ընդ որում, ինչպես նշում են սոցիոլոգները, զանգվածային այդ լրատվամիջոցը ժողովրդականություն Է վայելում սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող ավագ սերնդի շրջանում: Ֆրանսիայում տարածվածության ցուցանիշով տեղեկատվության երկրորդ աղբյուրը, ինչպես ցույց Է տվել հարցումը, թերթերն ու ամսագրերն են. դրանք ընտրել Է հարցվածների 52 տոկոսը: Հետազոտողներն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ հեռուստատեսությունը ֆրանսիացիների շրջանում միայն երրորդ տեղն Է զբաղեցնում իր տարածվածությամբ: Այն որպես նորությունների աղբյուր ընտրում Է հետազոտությանը մասնակցածների միայն 48 տոկոսը: Ֆրանսիացի սոցիոլոգները հատուկ ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ Ֆրանսիայում Համացանցի ժողովրդականությունը եւ նրա նկատմամբ վստահությունը տարեցտարի նվազում Է: Ներկայում հինգ ֆրանսիացիներից միայն մեկն Է հավաստի համարում գլոբալ սանցում զետեղված տեղեկատվությունը: Փորձագետները դա կապում են վերջին տարվա ընթացքում մեծ թվով կեղծ նորությունների տարածման հետ:

Kantar Sofres-ի մասնագետների տեղակատվությամբ, ֆրանսիացիների միայն 25 տոկոսն Է օգտվում Համացանցից վերջին նորություններն իմանալու համար: Ընդ որում անցած տարվա ընթացքում նրանց թիվը նվազել Է 1 տոկոսով: Գլոբալ ցանցի հիմնական լսարանն առաջվա պես երիտասարդությունն Է:

Հարցումը նաեւ ցույց Է տվել, որ հարցվածների կեսից ավելին չի հավատում անկախ լրագրողների գոյությանը: Շատերը գտնում են, որ ԶԼՄ-ների աշխատողները գտնվում են քաղաքական կուսակցությունների կամ հրատարակությունների սեփականատերերի ճնշման տակ են:

Հետազոտությունն անցկացվել Է հունվարի 4-8-ին: Հարցմանը մասնակցել են 18-ից բարձր տարիքի հազարից ավելի ֆրանսիացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am