Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մխիթարյանը չի մասնակցի «Չելսի»-ի դեմ խաղին  

Մխիթարյանը չի մասնակցի «Չելսի»-ի դեմ խաղին

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «զինագործների» առաջիկա խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի «Արսենալ»-ը հունվարի 24-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակում կմրցի «Չելսի»-ի հետ: Հայաստանի ազգային թիմի ավագը չի կարող մասնակցել այս մրցաշարին, քանի որ մրցաշրջանի սկզբում արդեն մասնակցել է լիգայի գավաթի խաղարկությանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am