Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կառավարությունը գյուղատնտեսության համար կսուբսիդավորի դիզվառելիքի թանկացումը

Կառավարությունը գյուղատնտեսության համար կսուբսիդավորի դիզվառելիքի 
թանկացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը  գյուղատնտեսական արտադրանքի գների վրա դիզվառելիքի թանկացման ազդեցությունը մեղմելու կամ նվազեցնելու սուբսիդավորման ծրագիր է քննարկում: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Մենք հիմա քննարկում ենք սուբսիդավորման ծրագիր, որի մեխանիզմները կհրապարակենք, երբ կառավարության կողմից ծրագիրը վերջնական հավանության կարժանանա: Մենք հստակ կներկայացնենք, թե ինչպես ենք սուբսիդավորելու, որքան և ինչ ուղղություններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Իգնատի Առաքելյանը նաև նշեց, որ  առաջին հերթին ուշադրություն են դարձնելու գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետության բարձրացմանը: Նա հայտնեց, որ նախատեսում են ավելացնել լիզինգային ծրագրի ցուցակը և բացի գյուղտեխնիկայից այդ ցանկում ներառել նաև փոքր ջերմոցային տնտեսություններ և այլ սարքավորումներ, որոնք գյուղացուն հնարավորություն կտան ավելի որակյալ արտադրանք ունենալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am