Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պենտագոնի ղեկավարը զսպվածության կոչ Է արել Թուրքիային Աֆրինի գործողության կապակցությամբ

Պենտագոնի ղեկավարը զսպվածության կոչ Է արել Թուրքիային Աֆրինի գործողության կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Թուրքիային կոչ Է արել զսպվածություն ցուցաբերել սիրիացի քրդերի մարտական ջոկատների դեմ գործողության կապակցությամբ, որը թուրքական զորքերն իրականացնում են Սիրիայի հյուսիսի Աֆին քաղաքի շրջանում: Այդ մասին, ինչպես հայտնել Է AFP-ն, Պենտագոնի ղեկավարը հունվարի 23-ին հայտարարել Է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, որտեղ նա գտնվում Է այցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աֆրինում կիրառվող բռնությունը խնդիրներ Է ստեղծում Սիրիայի այն շրջանում, որն ավելի վաղ հարաբերականորեն կայուն Էր,-ասել Է Մեթիսը:-Մենք խնդրում ենք Թուրքիային՝ զսպվածություն ցուցաբերել իր ռազմական գործողություններում եւ իր հռետորաբանության մեջ»:

Ավելի վաղ Սպիտակ տունը Թուրքիային կոչ Էր արել սահմանափակել գործողության մասշտաբներն ու տեւողությունը Աֆրինում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am