Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկեց Սիրիայի իրադրությունը՝ չարձագանքելով Աֆրինում Թուրքիայի գործողությանը

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկեց Սիրիայի իրադրությունը՝ չարձագանքելով Աֆրինում Թուրքիայի գործողությանը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 22-ին փակ խորհդրակցություն Է անցկացրել Սիրիայի շուրջ, որի արդյունքում ձեռնպահ Է մնացել Աֆրին քաղաքի շրջանի իրադրության վերաբերյալ համատեղ հայտարարություններից, որտեղ թուրք զինվորականները գործողություն են իրականացնում քրդական կազմավորումների դեմ:

Հանդիպման ավարտից հետո ԱԽ-ն նախագահող Ղազախստանի ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը միայն հավաստել Է կոնսուլտացիաների անցկացման բուն փաստը՝ հրաժարվելով որեւԷ մանրամասնություն ներկայացնել կայացած քննարկումների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ խորհրդակցությունում զեկույցով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով եւ հումանիտար հարցերով տեղակալներ Ջեֆրի Ֆելթմանը եւ Մարկ Լոուկոկը: Վերջինս հայտնել Է Սիրիա կատարած իր այցի արդյունքների մասին:

ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սիրիային նվիրված հանդիպումն անցկացվել Է Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Այդ երկրի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, հավաստել Է, որ Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունները Անվտանգության խորհրդում կայացած «քննարկումների մաս են կազմել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am