Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լոնդոնի կենդանաբանական այգում օկապիի ձագին կոչել են արքայազն Հարիի հարսնացուի անունով

Լոնդոնի կենդանաբանական այգում օկապիի ձագին կոչել են արքայազն Հարիի հարսնացուի անունով
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի կենդանաբանական այգու աշխատակիցներն օկապիի կամ անտառային ընձուղտի ձագին կոչել են ամերիկացի դերասանուհի Մգան Մարքլի պատվին, որի հետ նշանադրության մասին ավելի վաղ հայտարարել Է բրիտանացի արքայազն Հարրին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կենդանաբանական այգու կայքում:

Մեգան անունն, ինչպես նշվում Է, առանձնապես Է սազում նորածին կենդանուն, քան որ երկկճղակավորների այս տեսակը 1901 թվականին պատահաբար հայտնաբերել Է մի այլ Հարրի՝ ճանապարհորդ Հարրի Ջոնսթոնը: «Ծնունդը միշտ Էլ տոնի առիթ Է, սակայն Մեգանի լույս աշխարհ գալը հիանալի հնարավորություն Է ուշադրություն հրավիրելու օկապիների նկատմամբ, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի տակ»,- ասել Է կենդանաբանական այգու աշխատակից Ջեմմա Մեթքալֆը:

Օկապիի ձագը ծնվել Է անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին եւ արդեն հասցրել Է ամրանալ: Ջոնսթոնի օկապին իր տեսակի միակ ներկայացուցիչն Է, որը միաժամանակ նման Է ընձուղտի, ձիու եւ զեբրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am