Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անոմալ ձմեռը գյուղատնտեսության համար վտանգներ չի խոստանում

Անոմալ ձմեռը գյուղատնտեսության համար վտանգներ չի խոստանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում անոմալ ձմեռը շարունակվում է: Պատասխանատուները, սակայն , այս պահի դրությամբ  գյուղատնտեսության համար վտանգներ չեն տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը վստահեցրեց՝ եթե նման կերպ շարունակվի, կգնանք դեպի նորմալ գարուն: «Գիշերները ցածր ջերմաստիճան ենք ունենում, ցերեկները բարձր: Այսինքն՝ հավասարակշռությունը պահպանվում է»,-ասաց նա:

Հարությունյանի խոսքով` այս պահի դրությամբ հանրապետությունում ցրտահարության վտանգ չկա, ցրտահարված ոչինչ չկա, այդ թվում եւ աշնանացան ցորենը: «Եթե եղանակը տհաճ անակնկալներ մատուցի եւ ջերմաստիճանի կտրուկ անկում ունենանք, ցանկալի կլինի, որ ձյան տեսքով տեղումներ լինեն, որ աշնանացան ցորենը ծածկվի ձյան շերտով»,-նշեց նա:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալն ասաց, որ եթե եղանակը չփոխվի եւ, ինչպես հիդրոմետն է կանխատեսում, բարձրանա, ապա գյուղացիները ստիպված կլինեն մեկնարկել գարնանային աշխատանքները: «Գյուղատնտեսության համար նման անոմալ ձմեռ ունեցել ենք նաեւ 2015 թվականին, արդյունքում բերքառատ տարի եղավ»,-հավելեց նա:

Անդրադառնալով երաշտի վտանգին, Աշոտ Հարությունյանը նշեց, որ տեղացած ձյան, թաց ձյան, անձրեւների շնորհիվ հողում կա կուտակված համապատասխան խոնավություն: «Երաշտի վտանգ չկա: Դեռ ունենք ժամանակ եւ մի քանի օր ինտենսիվ տեղումները հարցի լուծում կարող են դառնալ: Նման նախադեպ եղել է, եւ երաշտի հետ կապված խնդիր չի առաջացել»,-ասաց փոխնախարարը:

Անոմալ ձմեռը դրական է անդրադարձել նաեւ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների վրա: «Նրանք դեռ 100 տոկոս մսուրայինի չեն անցել եւ շարունակում են արածել գյուղամերձ տարածքներում եւ արոտներում, իսկ դա նշանակում է, որ խոտի պակաս չի լինի»,-ընդգծեց Հարությունյանը:

Ջերմատներում եղանակով պայմանավորված էլեկտրաէներգիա եւ գազ եւս քիչ է օգտագործվում, հետեւաբար կարելի է ակնկալել, որ գյուղմթերքի գինը եւս բարձր չի լինի:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման տաք ձմեռներ հանրապետությունում դիտվել են 1963, 1966, 2010 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել մոտ 4-6 աստիճանով։

Սուրենյանն ասաց, որ  հունվարի 19-ից  սկսած`  ջերմաստիճանը  Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կբարձրանա 12-13 աստիճանով: «Հունվարի 25-ից հետո  չեմ բացառում ձյան տեսքով տեղումները»,-հավելեց օդերևութաբանության կենտրոնի պետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]