Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շվեյցարացիները մետաղադրամի հաստությամբ ժամացույցներ են թողարկել

Շվեյցարացիները մետաղադրամի հաստությամբ ժամացույցներ են թողարկել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Piaget մանուֆակտուրան Ժնեւի Ժամացուցային բարձր արվեստի միջազգային սալնում ներկայացրել Է ձեռքի լարքով աշխարհում ամենաբարակ ժամացույցը՝ Altiplano Ultimate Concept-ը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւից հաղորդել Է «Լենտա.ռու»-ն: Դրա հաստությունը կազմում Է 2 միլիմետր, ինչը հավասար Է 2 ֆրանկ արժողության մետաղադրամի հաստությանը կամ հռչակավոր տան հայտնի մշակման՝ 9P տրամաչափի մեխանիզմի հաստությանը, որի հիման վրա ավելի վաղ ստեղծվել են աշխարհում ամենաբարակ ժամացույցները: Նոր Altiplano Ultimate Concept-ները, որոնք մշակել Է Piaget տան գիտահետազոտական բաժինը, բարակության ռեկորդը գերազանցել են այն բանի շնորհիվ, որ դրանց կորպուսը թե՛ արտաքին բաղադրիչ Է եւ թե՛ մեխանիզմի հիմք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am