Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների խաղադրույքի համար ընկերությունների տուգանքները բարձրացնելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների խաղադրույքի համար 
ընկերությունների տուգանքները բարձրացնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների կողմից խաղադրույք կատարելու համար տուգանքները շեշտակի բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին միաձայն կողմ քվեարկեց 94 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Կառավարության կողմից եղել են առաջարկներ, որոնք մենք քննարկման առարկա կդարձնենք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Առաջարկները վերաբերում են յուրաքանչյուր դեպքի հաջորդականության իրավական ճիշտ ամրագրմանը, ինչպես նաև լոտոների կարգավորմանը ՝ որպես գործունեության առանձին տեսակ»,- ասաց Ֆարմանյանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է  անչափահասներից առաջին անգամ խաղադրույք ընդունելու համար նախատեսված 100 հազար դրամ տուգանքի փոխարեն սահմանել 2 միլիոն դրամ տուգանք: Եթե այդ խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվում է երկրորդ անգամ, կիրառվում է տուգանք 5 միլիոն դրամի չափով: Եթե երրորդ անգամ է կրկնվում խախտումը, տուգանքը լինում է 10 միլիոն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը 4-րդ անգամ կրկնվելու դեպքում ընկերությունը զրկվում է լիցենզիայից, ինչը ընկերության համար ենթադրում է 500 միլիոն դրամի տուգանք, որովհետև լիցենզիա ձեռք բերելու համար նախատեսված վճարը հենց այդքան է

Նախագծով առաջարկվում է փոխել նաև վիճակախաղերին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների տարիքային շեմը: Գործող օրենքով վիճակախաղերին մասնակցելու և տարբեր բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ կատարելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինք, խաղատներ այցելելու իրավունք՝ 21 տարին լրացած անձինք: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վիճակախաղերից ևս օգտվելու իրավունք կունենան 21 տարին լրացած անձինք, ինչպես խաղատների դեպքում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]