Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա- Լարսը բաց է

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-
Լարսը բաց է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հունվարի 16-ի ցերեկը, 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am