Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները քննարկել են սիրիական կարգավորումը

Իրանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները քննարկել են սիրիական կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Ջավադ Մոհամադ Զարիֆի հետ հունվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է սիրիական կարգավորումը եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների, մասնավորապես, սիրիական կարգավորման շուրջ՝ Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի անցկացման համատեքստում, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը»,- նշել են նախարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am