Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՏՄՊՊՀ-ն սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում չարաշահումներ դեռևս չի արձանագրել

ՏՄՊՊՀ-ն սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում չարաշահումներ 
դեռևս չի արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովը սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ, չարաշահումներ չի հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ՀՀ Նախագահի հանձնարարականից հետո իրենք ավելի են խստացրել հսկողությունը, ընդլայնել են տեսադաշտը, մանրամասն հաշվարկներ են իրականացնում, այդ թվում`միջազգային փորձի առնչությամբ: «Այս պահին չարաշահման երևույթներ չենք ֆիքսել, բայց դրանով չենք բավարարվելու և առաջիկայում խստության նույն տեմպը պահելու ենք, որ չարաշահման երևույթներ տեղի չունենան»,-ասաց Արտակ Շաբոյանը:

Ինչ վերաբերում է ալյուրի և ցորենի շուկայի ուսումնասիրությանը, ապա ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, դիմել են տնտեսվարողներին, սպասում են տվյալներին: «Մանրամասն ուսումնասիրում ենք ամբողջ շղթան` ցորենի ներկրումից, ալյուրի վերամշակումից մինչև հացի արտադրություն»,-հավելեց պաշտոնյան: Նա նշեց, որ ալյուրի ոլորտում 67 տնտեսվարող ներմուծում է իրականացնում:

Հունվարի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցության արդյունքում Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել է՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ, ուսումնասիրել հացահատիկի և ալյուրի շուկաներում գնագոյացումը և խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am