Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մարզային տրանսպորտի միասնական երթուղային ցանց կձևավորվի. ԱԺ- ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Հայաստանում մարզային տրանսպորտի միասնական երթուղային ցանց կձևավորվի. ԱԺ-
ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց մարզերում տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար միասնական երթուղային ցանց ստեղծելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 27 պատգամավոր:

Գործող օրենքով միջմարզային ավտոբուսային փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությունը, իսկ մարզային երթուղային ցանցը՝ համապատասխան տարածքային կառավարման մարմինը: Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար ներկայացված նախագծով առաջարկվում է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը:

Ձևավորվելիք միասնական երթուղային ցանցի կանոնակարգումը կիրականացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ համագործակցելով համապատասխան տարածքային կառավարման մարմինների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]