Առաջին Հանրապետության և Երևանի հոբելյաններին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը կարձագանքի ցուցահանդեսներով
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեիԱլ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 2018-ի կարևոր երկու հոբելյաններին՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին կարձագանքի հետաքրքիր նախաձեռնություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Մասնավորաբար, մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով թանգարանը նախատեսում է կազմակերպել Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ, մասնագիտությամբ ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ի նշանավորումն այս կարևոր տարեթվի կտպագրվի նաև «Հարյուրամյա մայրաքաղաք» խորագիրը կրող եռալեզու գիրք-ալբոմ:
Բավական ուշագրավ՝ «Երևանի գլխավոր ճարտարապետները» խորագրով ցուցահանդես էլ նախատեսվում է կազմակերպել մայրաքաղաք Երևանի 2800-ամյակի առիթով»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում