Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կաջակցի ԵԱՀԿ նախագահությանը. Լուկաշևիչ

 Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կաջակցի ԵԱՀԿ նախագահությանը. Լուկաշևիչ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիայի ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործով ԵԱՀԿ գործադրած ջանքերի հարցում մենք լիարժեքորեն կիսում ենք Իտալիայի տրամադրվածությունը»,- հայտարարել է Լուկաշևիչը՝ նշելով, որ դա նախ և առաջ վերաբերում է Ուկրաինայի արևելքում առկա ճգնաժամին:

ՌԴ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ չի կարելի թուլացնել ջանքերն այլ հակամարտությունների կարգավորման գործընթացներում ևս:

«Մենք աջակցելու ենք Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ջանքերին: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի դերը՝ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանն աջակցելու հարցում, Անդրկովկասում անվտանգության մասին ժնևյան միջազգային քննարկումների շրջանակում»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշևիչը:

ԵԱՀԿ մշտական խորհրդում ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Լեռնային Ղարաբաղի հարցում մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ գտնելու վերջնական համաձայնեցված լուծում այս հակամարտության համար»,- ասել է նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am