Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վախճանվել Է դերասան Միխայիլ Դերժավինը

Վախճանվել Է դերասան Միխայիլ Դերժավինը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 82-րդ տարում վախճանվել Է խորհրդային եւ ռուսաստանցի դերասան Միխայիլ Դերժավինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնը:

Հրաժեշտի օրվա եւ հուղարկավորության վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ:

Դերժավինը ծնվել Է 1936 թվականին ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Վախթանգովի անվան թատրոնի առաջատար դերասաններից մեկի՝ Միխայիլ Դերժավինի ընտանիքում: Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել Է Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում, այնուհետեւ Մալայա Բրոննայայի թատրոնում: 1968 թվականից աշխատել Է Մոսկվայի Սատիրայի թատրոնում:

Միխայիլ Դերժավինը խաղացել Է մի քանի տասնյակ կինոֆիլմերում, ամենահայտնի դերերից մեկը եղել Է նրա աշխատանքը «Երեքը նավակում՝ չհաշված շանը» կինոնկարում: Հաղորդումներ Է վարել հեռուստատեսությունում, այդ թվում խորհրդային շրջանում հանրաճանաչ «13 աթոռ» գինետունը»:

Արժանացել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման, «Բարեկամության» եւ «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» շքանշանների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am