Վախճանվել Է դերասան Միխայիլ Դերժավինը
11:59, 10 Հունվար, 2018Հրաժեշտի օրվա եւ հուղարկավորության վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ:
Դերժավինը ծնվել Է 1936 թվականին ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Վախթանգովի անվան թատրոնի առաջատար դերասաններից մեկի՝ Միխայիլ Դերժավինի ընտանիքում: Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել Է Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում, այնուհետեւ Մալայա Բրոննայայի թատրոնում: 1968 թվականից աշխատել Է Մոսկվայի Սատիրայի թատրոնում:
Միխայիլ Դերժավինը խաղացել Է մի քանի տասնյակ կինոֆիլմերում, ամենահայտնի դերերից մեկը եղել Է նրա աշխատանքը «Երեքը նավակում՝ չհաշված շանը» կինոնկարում: Հաղորդումներ Է վարել հեռուստատեսությունում, այդ թվում խորհրդային շրջանում հանրաճանաչ «13 աթոռ» գինետունը»:
Արժանացել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման, «Բարեկամության» եւ «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» շքանշանների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
© 2009 ARMENPRESS.am