Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Պատանեկության ստեղծագործական կենտրոնի վերաբացման հանդիսավոր արարողությանը

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Պատանեկության ստեղծագործական կենտրոնի 
վերաբացման հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Շենգավիթ վարչական շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Շուրջ 30 երաժշտական, գեղարվեստական, կիրառական ու սպորտային խմբակ ունեցող մշակութային օջախը հիմնադրման օրվանից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Այսօր շուրջ 800 սաների կրթության ու դաստիարակության համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից::

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի մշակութային օջախների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար` կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների կողմից: Ծանոթանալով կատարված աշխատանքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ նախանշված բոլոր ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում, և այն խնդիրները, որոնք առաջադրվել են բնակիչների կողմից, հետզհետե կստանան լուծումներ: 

«Համաչափ զարգացման համատեքստում մեր կողմից խնդիր է դրված հարմարավետ պայմաններ ապահովել բոլոր վարչական շրջաններում: Անելիքներ, իհարկե, դեռ կան և մենք հետևողականորեն շարունակելու ենք բոլոր ոլորտներում մեր ծրագրային աշխատանքները՝ օր առաջ մեր համաքաղաքացիների համար ավելի բարեկարգ և հարմարավետ միջավայր ապահովելու ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am