Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն կոալիցիան ընդլայնելու հարց չի քննարկել

ՀՀԿ-ն կոալիցիան ընդլայնելու հարց չի քննարկել

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիան ընդլայնելու հարց չի քննարկել, սակայն պատրաստ է անդրադառնալ այդ հարցին, եթե այլ քաղաքական ուժերը նման ցանկություն հայտնեն: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Քաղաքականության մեջ որևէ բան չի բացառվում: Մենք այս պահին ունենք կոալիցիոն գործընկեր, ում հետ շատ համահունչ կարողանում ենք մեր գործընկերությունը շարունակել: Մենք որևէ համագործակցությունից չենք հրաժարվում: Եթե ձեզ թվում է, որ մենք հիմա չենք համագործակցում երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, սխալվում եք: Եթե լինի առաջարկ համագործակցության, մենք այդ հարցը կքննարկենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք խորհրդարանական ընտրություններից առաջ էլ հայտարարել են, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք ցանկություն ունեն համագործակցելու, իրենց դռները բաց են. «Հիմա էլ հայտարարում ենք, որ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ցանկանում են համագործակցել, մենք պատրաստ ենք քննարկել, որոշել համագործակցության ձևաչափերը: Կոալիցիան ընդլայնելու հարց մենք չենք քննարկել: Կդիմե՞ն, մեզ այդ հարցով, պատրաստ կլինենք քննարկել»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am