Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձին իր ձերբակալման որոշումը վիճարկելու հնարավորություն ընձեռող օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձին իր ձերբակալման որոշումը վիճարկելու հնարավորություն ընձեռող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 34 պատգամավոր:

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է սահմանել, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկել իր ձերբակալման որոշումը, ինչն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ: Նախագիծը հստակ սահմանում է, թե ինչ ժամկետներում անձը կարող է վիճարկել իր ձերբակալման որոշումը, և դատարանը ինչ ժամկետներում է այդ հարցը քննարկելու: Սահմանվել է, որ ձերբակալված անձը իր ձերբակալման որոշումը կարող է բողոքարկել 60 ժամվա ընթացքում, իսկ դատարանը հարցը պետք է քննարկի 5-օրյա ժամկետում:

Եթե անձի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում ձերբակալման վայրում մնալը, ապա դատարանը պետք է բողոքը քննի անհապաղ: Եթե ձերբակալման որոշման բողոքարկմանը զուգահեռ վարույթն ընդունող մարմինը բերում է կալանավորման միջնորդություն, ապա դատարանը այդ հարցերը պետք է միաժամանակ քննարկի և իրավական գնահատական տա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am