Ադրբեջանի պաշտպանության նախարարը Կասպրշիկի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ շփման գծում
17:21, 19 Դեկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակը, անցկացված մոնիթորինգների արդյունքներն ու հակամարտության կարգավորման հարցը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում