Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումների ժամանակ մահացածների թիվը

Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումների ժամանակ 
մահացածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական բանակի հետ բախումների արդյունքում չորս պաղեստինցի սպանվել է, 888-ը`վիրավորվել Գազայի հատվածում, Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հաղորդել է պաղեստինյան Կարմիր մահիկի մամուլի քարտուղար Էրաբ ալ Ֆուկահան:

Իսրայելի անվտանգության ուժերի հետ ցուցարարների բախումները շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ, տարբեր աստիճանի ինտենսիվությամբ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու հետ կապված: «Չորս պաղեստինցի սպանվել է դեկտեմբերի 16-ին: Նրանք սպանվել են իսրայելցի զինվորների հետ բախումների արդյունքում: Երուսաղեմում եւ արևմտյան ափին վիրավորվել է 661 մարդ, ևս 227 մարդ վիրավորվել է Գազայի հատվածում, որոնցից տասը ծանր վիրավորում է ստացել», - ավելացրել է Էրաբ ալ-Ֆուկահան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am