Հասարակական

ԱԺ-ն ընդունեց շահութահարկի ամորտիզացիոն մասհանումների համակարգը կատարելագործող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց շահութահարկի ամորտիզացիոն մասհանումների համակարգը կատարելագործող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագծին կողմ քվեարկեց67, դեմ` 23 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով հարկ վճարողներին տալ ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային եւ գծային մեթոդների միջեւ ընտրության իրավունք:

Միաժամանակ, գործող խմբային մեթոդը կատարելագործելու նպատակով, առաջարկվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի մեջ ձեւավորել ենթախմբեր եւ այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:

Նախագծի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում