Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Իրանի խորհրդարանը մուսուլմանական երկրներին հորդորել Է խզել հարաբերություններն Իսրայելի հետ

Իրանի խորհրդարանը մուսուլմանական երկրներին հորդորել Է խզել հարաբերություններն Իսրայելի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանը կոչ Է արել մուսուլմանական երկրներին խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ եւ ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը նվազագույնի հասցնել Երուսաղեմի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ի մայրաքաղաքը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու վերաբերյալ:

«Մենք՝ Իսլամական կոնսուլտատիվ խորհրդի (Մեջլիս, Իրանի խորհրդարան) ներկայացուցիչներս, մուսուլմանական բոլոր երկրներին խնդրում ենք որքան կարելի Է շուտ դիվանագիտական հարաբերությունները խզել սիոնիստական ռեժիմի հետ, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը»,-ասված Է հայտարարության մեջ, որն ստորագրվել Է 290 մարդու համար նախատեսված խորհրդարանի 235 անդամների կողմից:

Իրանցի օրենսդիրները հայտարարության մեջ նշել են, որ ԱՄՆ-ն իր որոշմամբ «խփել Է Մերձավոր Արեւելքի այսպես կոչված խաղաղ գործընթացի դագաղի վերջին մեխը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am