Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը կմեկնի Արցախի Հանրապետություն

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը կմեկնի Արցախի Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 8-ից 10-ը Արցախի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ստեփանակերտ: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը և Արտակ Զեյնալյանը: Այս մասիյն «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից: 

Արցախի խորհրդարանում նախատեսված համատեղ նիստի ընթացքում բացման խոսքով հանդես կգան ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: 

Համատեղ նիստի ընթացքում երկու գործընկեր հանձնաժողովները կքննարկեն արցախյան հիմնախնդիրը՝ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում Հայաստանի և Արցախի համագործակցության հեռանկարները, Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները: 

Այցի ավարտին նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս ԶԼՄ-ների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am