Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները համեմատել են երկրային դժոխքի հետ

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները համեմատել են երկրային դժոխքի հետ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում նոր տեսանյութեր են հայտնվել Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կլիմայի փոփոխությունը ոչ թե կարող Է դժոխք ստեղծել երկրի վրա, դա արդեն իսկ տեղի Է ունենում: Սրանք տեսարաններ են Կալիֆոռնիայից, Սանտա Մոնիկայի մերձակայքից»,- գրել Է օգտատերերից մեկը՝ մեկնաբանելով տարերային աղետը: Կալիֆոռնական բլուրների երկայնքով ձգվող ճանապարհը համարում են «մահվան ճանապարհ» կամ «դժոխքի ճամփա»:

Հրդեհի տեսարանները ցնցել են տասնյակ հազարավոր միկրոբլոգերների: Լոս Անջելեսի «Գեթիի կենտրոնից» ոչ հեռու արված տեսագրությունը չորս ժամվա ընթացքում մեկնաբանել Է ավելի 90 հազար մարդ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Լոս Անջելեսում եւ Վենտուրայում ավելի քան 180 հազար մարդու Է հանձնարարված հեռանալ իրենց տներից: Երեք հրշեջներ են տուժել կրակը մարելիս: Հրդեհների մակերեսը, որը դեկտեմբերի 5-ին կազմում Էր 180 քառակուսի կմ, մեկ օր անց հասել Է 259 քառ. կիլոմետրի: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրության ռեժիմ Է մտցրել Վենտուրայի օկրուգում:

Կրակի դեմ պայքարին մասնակցում են շուրջ հազար հրշեջներ, կիրառվում Է հատուկ տեխնիկա, ներառյալ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Անվտանգության նկատառումներով Վենտուրայի օկրուգում եւ հարեւան շրջաններում փակվել են դպրոցները եւ ուսումնական մյուս հաստատությունները: Հրդեհի առաջին օջախը հայտնվել Է դետեմբերի 4-ի երեկոյան: Այդ ժամանակվանից հրդեհները տարածվում են խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Վենտուրա քաղաքի ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am