Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում տասն ամիսներին առևտրի կեսից ավելին բաժին է հասել մանրածախ առևտրին

Հայաստանում տասն ամիսներին առևտրի կեսից ավելին բաժին է հասել մանրածախ 
առևտրին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը 2017 թվականի տասն ամիսներին աճել է 6 տոկոսով, մեծածախ առևտրի աճը 23.8 տոկոս է նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Նշյալ ժամանակահատվածում առևտրի ընդհանուր շրջանառությունը  2 տրիլիոն 030 միլիարդ 433.0 միլիոն դրամ է կազմել, աճը նախորդ տարվա տասն ամիսների համեմատ 13.6 տոկոս է: Ընդհանուր առևտրի ծավալում մանրածախ առևտրին բաժին է հասնում 51 տոկոսը, մեծածախին՝ 44.8 տոկոսը, ավտոմեքենաների առևտրին ՝ 4.2 տոկոսը: Ի դեպ՝ ավտոմեքենաների առևտուրը ընթացիկ տարվա տասն ամիսներին աճել է 12.9 տոկոսով:

Ինչպես ցույց են տալիս թվերը, մանրածախ առևտրի շրջանառության կառուցվածքում ամենամեծ չափաբաժինը խանութներին է բաժին հասնում՝ 79.1 տոկոս, երկրորդ տեղում առևտրի այլ օբյեկտներն են՝ 12.2 տոկոս, սպառողական ապրանքների շուկաների մասնաբաժինը 5 տոկոս է, կրպակներինը՝ 2.2, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներինը՝ 1.5 տոկոս:

Նախորդ տարվա տասն ամիսների համեմատ՝ առևտրի շրջանառության աճ է գրանցվել խանութների (8.2), գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (3.5) և առևտրի այլ օբյեկտների (4.4) շրջանում: Սպառողական ապրանքների շուկաների և կրպակների գծով անկում է գրանցել՝ համապատասխանաբար 14.5 և 3.5 տոկոսներով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am