Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 30.11.2017

Սպասվող լրահոս. 30.11.2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Պետությունն անհատույց ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրի զոհված և հաշմանդամ զինծառայողների 223 ընտանիքի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է այսօր` նոյեմբերի 30-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերի 30-ին Մինսկում նստաշրջան կգումարի: Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը կանցկացվի նեղ կազմով և լիագումար նիստի ձևաչափով: Դրան կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահների քննարկմանը կներկայացվի «Մինչև 2025թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ծրագրի մասին» որոշման նախագիծը:

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպում է հանդիպում՝ նվիրված «Լեհական օգնություն» զարգացման ծրագրին: Այն իրականացվում և ֆինանսավորվում է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության կողմից:  Հանդիպման նպատակն է ներկայացնել «Լեհական օգնություն» զարգացման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն, ինչպես նաև քննարկել համագործակցության հետագա քայլերը:

Երևանում կանցկացվի համաժողով, որի ընթացքում կներկայացվեն «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքները: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:

Հայաստանն ու Կորեան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակ: Այդ կապակցությամբ ԵՊԼՀ կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնի աջակցությամբ կանցկացվի կորեական ուտեստների մրցույթ:

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասիմին կազմակերպում է ընդունելություն՝ նվիրված Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնին՝ ԱՄԷ հիմնադրման 46-ամյակին։ Մասնակցելու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հասարակական ու այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հասարակական դաշտը քննարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր դիտարկումները կներկայացնի նախագծի վերաբերյալ:

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նախատեսված է սիմֆոնիկ համերգ, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ալեքսանդր Սկրյաբինի Սիմֆոնիկ պոեմը և Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 սիմֆոնիան։ Երկու ստեղծագործություններն էլ հայաստանյան պրեմիերա են։ Համերգին կմասնակցի նաև Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի երգչախումբը ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյան։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am