Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին դասախոսություն կարդաց Երևանում

Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին դասախոսություն կարդաց Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի BRAIDANSE ազգային գրադարանի «UFFICIO Ռիկերկա» երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին Հայաստանում աշխատող գրադարանավարների համար «Գրացուցակավորման ժամանակակից միտումները» թեմայով վարպետության դաս անցկացրեց: Դասը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Գրացուցակավորման ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Մշակվել է նախկինում գոյություն ունեցող տարբեր մոդելների վերանայված և կարծես թե ավելի ամբողջականացված տարբերակը, որը շուտով հասանելի կլինի ինչպես գրադարաններին, այնպես էլ դրանց հետ համագործակցող տարբեր մարմիններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տեդեսկին:

Նոր մոդելը գրադարանային ոլորտի մասնագետներին համագործակցելու հնարավորություն կտա: «Գրադարանավարներին հիմնականում հետաքրքրում է, թե  ինչպես կարելի է այս կամ այն գործը հասանելի դարձնել հանրության լայն շերտերին, ձեռագրագետներին հետաքրքրում են գործի բիբլիոգրաֆիկ ակունքները և այլն: Այս մոդելը կարող է օգնել բոլորին և մասնագետների համար երկխոսության հարթակ դառնալ»,-շեշտեց նա:

Չնայած այն բավականին նոր է` նրանով մի շարք կազմակերպություններ են հետաքրքրված:

Մինչ դասախոսությունը սկսելը Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին շրջել էր թանգարանում, ծանոթացել Կոմիտասի թանգարանում գործող Երաժշտական գրադարանին:  «Կարծում եմ` այն աշխարհում բացառիկ է, հրաշալի: Հուսամ, որ այն ավելի հայտնի կդառնա, և դրա ռեսուրսները լայնորեն կօգտագործվեն»,-ասաց Տեդեսկին:

Միջոցառումն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]