Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Դավիթ Հարությունյանը կարևորեց էլեկտրոնային գործիքների կիրառումը կոռուպցիայի դեմ պայքարում

Դավիթ Հարությունյանը կարևորեց էլեկտրոնային գործիքների կիրառումը կոռուպցիայի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոռուպցիայի դեմ պայքարը պետք չէ սահմանափակել միայն օրենսդրական աշխատաքներով: Հակակոռուպցիոն մարմնի ծրագրային կետերից մեկը ուղված է լինելու  հանրության իրավագիտության մակարդակի բարձրացմանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 27-ին «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագիրը կրող համաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախարարի խոսքով` օրենսդրության կիրառումը ոչ պակաս կարևոր է, և որպեսզի այն իրականացվի,  առաջին հերթին պետք է փոխվի հանրության իրավագիտակցությունը:

«Այս առումով մեծ հույսեր ենք կապում կոռուպցիայի կանխարգելման մարմնի հետ, որի կարևորագույն ծրագրային կետերից մեկը  հանրային կրթություն է: Չփոխվի մեր իրավագիտակցությունը՝ այս բոլոր գեղեցիկ բարեփոխումները կմնան թղթի վրա»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը կարևորեց ժամանակակից գործիքների, հատկապես` էլեկտրոնային գործիքների կիրառումը կոռուպցիայի դեմ պայքարում, որոնք ներկայումս արդեն իսկ իրենց պտուղները տալիս են:

Հարությունյանի խոսքով` մեկ տարվա ընթացքում գրեթե երեք անգամ ավելացել են պետական ծառայություններ մատուցող մասնավոր գրասենյակները, իսկ սպառողների թիվը աճել է գրեթե 3-4 անգամ:

« Նշանակում է, պահանջարկը կա և այն գործիքը, որը ստեղծել ենք,  աշխատում է: Մյուս քայլը իրավական ակտերի, նախագծերի հրապարկման միասնական կայքի ստեղծմանն է վերաբերում, որը հնարավորություն է տալիս հանրությանը մասնակից դարձնել Հայաստանի Հանրապետության կարևոր օրենսդրական փոփոխություններին: Այդ հարթակից օգտվողների թիվը նույնպես ամսեամիս աճում է»,- նշեց Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am