Ռուսական СУ-24 ռմբակոծիչները Սիրիայում թիրախային հարվածներ են հասցրել ԻՊ-ի օբյեկտներին
19:41, 23 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական СУ-24 ռմբակոծիչները Սիրիայի տարածքում թիրախային հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Ռուսական ռմբակոծիչներն ԻՊ-ի օբյեկտներին հարվածներ են հասցրել «Հմեյմիմ» ռազմաբազայից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում