Ռուսական СУ-24 ռմբակոծիչները Սիրիայում թիրախային հարվածներ են հասցրել ԻՊ-ի օբյեկտներին

Armenpress 19:41, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական СУ-24 ռմբակոծիչները Սիրիայի տարածքում թիրախային հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Ռուսական ռմբակոծիչներն ԻՊ-ի օբյեկտներին հարվածներ են հասցրել «Հմեյմիմ» ռազմաբազայից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am