Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵԱՏՄ-ին, եթե վերջինս վերջ տա թշնամական գործողություններին. Շավարշ Քոչարյան

Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵԱՏՄ-ին, եթե վերջինս վերջ տա 
թշնամական գործողություններին. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ ոչ միայն անդամ, այլև նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի: Կառավարության նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցին:
«Ադրբեջանի` ԵԱՏՄ կազմում լինելը, ենթադրում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որով նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, չպետք է որևէ քայլեր ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության: Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևով մերձենալ ԵԱՏՄ-ին, պիտի այսպիսի քայլեր չձեռնարկի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵԱՏՄ-ին, եթե այդ պետությունը պահպանի վերոնշյալ պայմանը:

«Եթե խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել մի բան` Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը: Այս պետության՝ ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը», - ընդգծեց Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am