Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԱՄՆ-ում մահացել Է արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանը

ԱՄՆ-ում մահացել Է արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանհեթենում նոյեմբերի 22-ին վախճանվել Է երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը՝ արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիրը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Ավագյանը մահացել Է իր տանը 98 տարեկան հասակում: Մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն: Ապագա պրոդյուսերը ծնվել Է 1919 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում հայկական ընտանիքում, որն ավելի ուշ արտագաղթել Է ԱՄՆ: Երիտասարդ տարիքում նա ծանոթացել Է ջազին եւ դրա տարածմամբ զբաղվել ամբողջ կյանքում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զինվորական ծառայության մեջ Է եղել Ֆիլիպիններում:

Իր գործունեության ընթացքում նա համագործակցել Է Դյուկ Էլինգթոնի, Մայլզ Դեւիսի, Սոննի Ռոլինզի, Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի եւ ջազի այլ երաժիշտների հետ: Columbia Records եւ Warner Bros. ընկերություններում նա հասել Է երկարատեւ ձայնասկավառակների եւ ալբոմների տարածմանը՝ կենդանի կատարումներով: Նրա շնորհիվ ձայնասկավառակների հետ  հնարավոր Է դարձել ձեռք բերել նոտաների ներդիրներ: Ավագյանն արժանացել Է բազմաթիվ պետությունների պարգեւների, այդ թվում՝ խորհրդային Լենինի շքանշանին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am