Մանուէլ Պետրոսյանը մեկ միավորով է հետ մնում առաջատարներից
00:40, 23 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Տիգրան Հարությունյանը հաղթանակ տոնեց: Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանը առավելության հասավ մրցակցին նկատմամբ:
Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանն ունի 6,5 միավոր և մեկ միավորով է հետ մնում երկու առաջատարներից, իսկ Հայկ Մարտիրոսյանն ունի 6 միավոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում