Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը

Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Ռայան Բոաթրայթը հեռացվել է ընտրանուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: «Ռայան Բոաթրայթը Երևան է ժամանել նախորդ երեկոյան: Բայց ֆեդերացիայի և թիմի որոշմամբ նա հետ կվերադառնա իր ակումբ: Նա հեռացվել է ազգային թիմին ոչ պատշաճ վերաբերմունք ցույց տալու պատճառով: Այս որոշում մեզ դժվար է տրվել, քանի որ ոչ մեկ ազգային թիմում իրավունք չունի առանձնացնել իրեն: Մենք բոլորս հավասար ենք»,-ասաց Պողոսյանը: Բասկետբոլիստը այլևս չի հրավիրվելու հավաքական:

Բասկետբոլի ազգային թիմը Ալբանիա կմեկնի նոյեմբերի 21-ի երեկոյան:

Լուսանկարը` Armsport

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am