Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի նախագահն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Արցախի նախագահն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը  նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը Նախագահ Սահակյանը Փարիզում այցելել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների եւ գործընթացում ընդգրկված երիտասարդ կամավորների հետ:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում, շնորհակալություն հայտնել հեռախոսամարաթոնի կազմակերպման մեջ ներգրավված մարդկանց՝ նրանց կատարած աշխատանքի, Արցախի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի, նրա հոգսերով ապրելու եւ մշտական աջակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am