Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՀ վարչապետը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնի տարածքում

ՀՀ վարչապետը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնում, այնուհետև Գյումրիի քաղաքապետարանում անցկացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, վարչապետին զեկուցվել է պատմական կենտրոնի՝ Շիրազի և դրան հարակից փողոցների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ շաբաթ անց իրեն ներկայացնել շինաշխատանքների վերաբերյալ հստակ ժամանակացույց: «Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս գալ շինհրապարակ, առավել ևս, որ եղանակային պայմանները դա թույլ են տալիս: Ենթակառուցվածքները պետք է վերականգնել ժամանակակից նորմերին համապատասխան»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադարձ է կատարվել նաև «Կումայրիի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման, ինչպես նաև Կումայրի պատմական կենտրոնի գոտիավորման աշխատանքներին: Վարչապետը առաջարկել է գոտիավորման ավարտից հետո այն ներկայացնել ներդրողներին, ինչպես նաև Ռուսթավելի, Շիրազի և մյուս փողոցների բնակիչներին:

Զեկուցվել է նաև, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավված վարկային միջոցներով Գյումրիի մյուս փողոցների վերականգման աշխատանքները կսկսվեն առաջիկա գարնանից: 

Կարևորվել է նաև պատմական կենտրոնի և, ընդհանրապես, Գյումրիի կանաչապատման հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am